Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Ոչ թե կոմերցիոն հետաքրքրություն, այլ քաղաքական ակցիա՝ ադրբեջանական ապրանքները հայկական իրականության մաս դարձնելու համար

Ոչ թե կոմերցիոն հետաքրքրություն, այլ քաղաքական ակցիա՝ ադրբեջանական ապրանքները հայկական իրականության մաս դարձնելու համար
25.12.2025 | 11:54

ՈՒրեմն 1-2 օրում ադրբեջանական վառելիքի վաճառքը Ran oil և Gulf լցակայաններում բոյկոտվել է մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից։ Ի՞նչ են մտածել Հայաստանում ադրբեջանական պետական SOCAR-ի գործընկերները․

–Ոչ ավելի, ոչ պակաս, որոշել են բավականին էժան վաճառել, քան Վրաստանում և գրեթե նույն գնով, ինչ Ադրբեջանի ներքին շուկայում։

ՈՒսումնասիրեցի ադրբեջանական աղբյուրները, հասկանալու համար, թե ի՞նչ գներ են AI-95 ավտոմոբիլային բենզինի համար։

2024 թվականին Ադրբեջանը ըստ պետական APA գործակալության ներքին սպառման համար AI-95 տեսակի բենզինը վաճառել է 1.60 ադրբեջանական մանաթ կամ ≈ 0,94 $ լիտրի համար։

Icma az–ի SOCAR–ը 2025 թվականից սովորաբար լիտրի համար արտահանում է ≈ $1.0-1.2 և ավելի, և հենց այս գինն է համարվում կողմնորոշման գին, հետագա բանակցման պայմաններով։

Սակայն ես որոշեցի գտնել Վրաստան արտահանվող գինը, որը icma az– ի կազմել է մոտավորապես ≈ 0,66 $ է լիտրի համար։

Թեպետ Վրաստանի համար լոգիստիկ առավել քիչ ծախսեր են անհրաժեշտ, բայց ևս 0.16 $ նվազեցնենք և 0.5 $–ը ընդունենք որպես արտահանման գին և փորձենք հասկանալ, թե 0.5 դոլար մաքսային արժեքի դեպքում (թեպետ մաքսային արժեքը ներառում է նաև այլ ծախսերը) որքա՞ն կարժենա ներմուծողի պահեստ հասնող վառելիքը։

AI-95 տեսակի բենզինի համար ԵԱՏՄ Մաքսային օրենսդրությունը սահմանում է՝

- ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս,

- բնապահպանական վճար՝ 2 տոկոս,

- ակցիզային հարկ՝ 50.58 տոկոս:

Եթե վերցնենք 1$≈ 380 դրամի, ապա առանց ճանապարհածախսի և այլ ծախսերի 1 լիտր AI-95 տեսակի բենզինը մաքսազերծելուց հետո մոտավորապես հավասար կլինի 328 դրամի։ Այսինքն՝ կոմերցիոն որևէ հետաքրքրություն չի կարող լինել 440 դրամով AI-95 տեսակի բենզինի վաճառքն Հայաստանում, քանի որ հարկեր, տուրքեր և այլ ծախսեր հանելուց հետո պարզապես տվյալ ընկերությունը շահույթ չի կարող ստանալ։ ՈՒստի ակնհայտ է, որ այստեղ ո՛չ թե կոմերցիոն հետաքրքրություն է, այլ քաղաքական ակցիա՝ ադրբեջանական ապրանքները հայկական իրականության մաս դարձնելու համար։

Ավելին՝ այս գինը կփոխվի էապես, երբ ներկրող քաղաքական ակցիայի մասնակիցները համարեն, որ Հայաստանի ժողովրդի համար լրիվ նորմալ է թշնամու հետ առևտուր անելը։ Հետևաբար այս գնի հրապարակման վրա ակնհայտորեն ազդել է նաև այն, որ հասարակության բավականին առողջ շերտերը իրենց անհամաձայնությունն են հայտնել հենց բոյկոտի միջոցով։

Երբ հայկական բիզնեսը սկսի աշխատել հայկական իդեալների առանցքում, այն ժամանակ մենք կունենանք և՛ անկախ, և՛ հզոր, և՛ անպարտելի Հայաստան։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ

_blank" class="zoomgraphics">.